19-07-2016 11:37

Երևանում կքննարկեն ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը

Հուլիսի 19-ից 22-ը Հայաստանում կլինի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը:

Պատվիրակությունը Երևան է այցելում երկկողմ բանակցություններին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 12-ին աշխատանքային այցով Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության և Ռազմական համալսարանի ներկայացուցիչների պատվիրակությունը: Եռօրյա աշատանքային այցի նպատակն էր երկկողմ բանակցություններն ու 2016-2017թթ. ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ԶՈՒ զինծառայողների` ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում պատրաստման և վերապատրաստման լրացուցիչ պայմանագրեր կնքելը: