Բավ է պառակտվել
16-05-2016 16:36

Վիեննայում կկայանա Լավրով-Քերրի հանդիպումը

Վիեննայում այսօր երեկոյան կկայանա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը: «Մենք այսօր երեկոյան Վիեննայում նրա հետ երկկողմ հանդիպում կունենանք, իսկ ավելի ուշ կկայանա նաեւ Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպումը»,- ասել է Լավրովը Մինսկում։ Նշենք, որ Սիրիայի աջակցության միջազգային խմբի արտգործնախարարների հանդիպումը կկայանա մայիսի 17-ին Վիեննայում։