Բավ է պառակտվել
06-05-2015 09:31

Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ Նախագահի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: 
«Ես այսօր ողջունել եմ ՀՀ Նախագահին իմ հայրենի քաղաքում՝ Վաշինգտոնում: Այս երեկո մենք հնարավորություն ունեցանք խոսել ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին»,-գրել է նա Twitter-ում: 
Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում է լինելու մայիսի 5-7-ին: 
Նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ նա հանդիպումներ կունենա Սենատում:
Կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին: 
Այցի շրջանակում Սարգսյանը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ: 
Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով: