21-01-2016 10:38

Վաշինգտոնում ԼՂ խնդրի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել. Ուորլիք

Վաշինգտոնում քննարկումներ են անցկացվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ 
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ 
«Այսօր Վաշինգտոնում հրաշալի քննարկումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,-գրել է ամերիկացի դիվանագետը։