Բավ է պառակտվել
10-07-2015 11:37

ԱՄՆ Սենատը վերահաստատել է ԼՂ-ին օգնության տրամադրումը

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ վերահաստատել է Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրելու ծրագիրը: 
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ–ի կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը 2014-ին կազմել է 2 մլն դոլար։ , ԱՄՆ-ի Հայ դատի հանձնաժողովի նախագահ Քեն Հաչիկյանն այս կապակցությամբ շնորհակալություն է հայտնել սենատոր Քըրքին`ընդգծելով, որ «պաշտոնյան հիանալի աշխատանք է տարել հաջակցություն կենսական նշանակություն ունեցող օգնության ծրագրի շարունակմանը»: Աղբյուրը մանրամասնում է, որ հանձնաժողովը ևս մեկ անգամ կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև կարևորել հակամարտության հետևանքով բոլոր տուժածներին շարունակական բնույթ կրող օգնության տրամադրման անհրաժեշտությունը: Բացի այդ, ԱՄՆ օրենսդիրները կարևորել են Լեռնային Ղարաբաղի տարածքով մեկ` հատկապես ներքին` ոչ սահմանային, ու գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Նշվում է նաև, որ արտաքին հատկացումների հանձնաժողովն առաջարկել է 20.06 մլն դոլարի տնտեսական օգնություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև 1.7 մլն դոլար` որպես ռազմական օգնություն և ևս 600.000 դոլար` ռազմական մարզումներ անցկացնելու համար: Հայտնի է, որ հարևան Ադրբեջանի ու Վրաստանի համար օրենսդիրներն առաջարկել են որպես տնտեսական օգնություն տրամադրել 8.778 մլն և համապատասխանաբար 54 մլն դոլար: Անդրադառնալով սիրիական ճգնաժամին` հանձնաժողովն առաջարկել է 195 մլն դոլարի օգնություն հատկացնել ռազմական գործողությունների հետևանքով տուժածներին, ինչպես նաև Հորդանանում, Թուրքիայում և Լիբանանում ապաստանած միլիոնավոր փախստականներին օգնելու համար: