Բավ է պառակտվել
05-02-2016 11:08

Թուրքիայում մեկնաբանել են ՌԴ ՊՆ Սիրա ներխուժելու հայտարարությունը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է ռուսական պաշտպանական գերատեսչության պնդումները, թե Թուրքիան ռազմական ներխուժման է պատրաստվում հարևան Սիրիա:
Նա հայտարարել է, թե Ռուսաստանը որոշ «հանցագործություններ» է պատրաստում Սիրիայի տարածքում:
Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, թե «լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիայի Արաբական Հանրապետություն»: Նա մատնանշել էր Լաթաքիա նահանգում ճշգրիտ հարվածներ հասցնելն ու Թուրքիայի տարածքում ռուսական դիտորդական թռիչք իրականացնելու մերժումը:
Ի պատասխան դրա՝ Դավութօղլուն ասել է, որ «Թուրքիան իրավունք ունի ցանկացած քայլ ձեռնարկելու՝ իր անվտանգությունն ապահովելու համար», հավելելով, որ Մոսկվան նման գործողություններով փորձում է շեղել ուշադրությունը «Սիրիայում իր հանցավոր գործունեությունից»:
ԱՄՆ պետդեպը հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունը՝ պարզապես հայտարարելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է ԻՊ-ի դեմ պայքարի հարցում։