21-10-2016 10:22

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ֆրանսիացի համանախագահ ունի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ: Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին:  Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն այս պաշտոնում նշանակվել էր 2014 թվականին: