Բավ է պառակտվել
31-01-2015 09:03

Շուտով կկայանա եռյակի ղեկավարների հանդիպումը

Փետրվարի 5-ից հետո կկայանա խորհրդարանական եռյակի ղեկավարների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգության» ղեկավարի հանդիպումը: Այդ մասին հայտարարել է «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կորոշվեն խորհրդարանական եռյակի հետագա քայլերը, իսկ ընդունած «ճանապարհային քարտեզի» մասին կհաղորդվի հավելյալ: Հակոբյանը նշել է, որ բոլոր նրանք, ովքեր ձգտում են հակասություններ տեսնել միացյալ շտաբերի ձևավորման մտադրության և համատեղ զանգվածային միջոցառումների անցկացման մեջ, պարզապես սխալվում են, քանի որ տվյալ գործընթացները ընթանում են զուգահեռաբար: