11-06-2015 15:19

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբն անցկացրեց իր անդրանիկ նիստը

Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության վերաձևավորված խմբի անդրանիկ նիստը։ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն իր խոսքում բարձր գնահատեց բարեկամության խմբի ստեղծման նախաձեռնությունը՝ երախտագիտություն հայտնելով մասնակիցներին և կարևորելով խմբի առաքելությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Շվեդիայի և Հայաստանի միջև խորհրդարանական համագործակցության խթանման գործում: Դեսպանը ներկայացրեց Հայաստանի ներկա քաղաքական և տնտեսական իրավիճակը, հայ-շվեդական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Բարեկամության խմբի մեջ ընդգրկված են Շվեդիայի օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր քաղաքական խմբակցությունների անդամներ։ Խումբը գլխավորում է խորհրդարանի փոխխոսնակ, Կանաչների կուսակցության անդամ Իսաբել Դինգիզյանը, իսկ տեղակալի պաշտոնը կստանձնի Ձախ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հանս Լինդեն: