Բավ է պառակտվել
28-06-2016 11:48

Վիեննայում քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորումը

ԵԱՀԿ գլխավոր գրասենյակում՝ Վիեննայում մեկնարկել է անվտանգության ոլորտի խնդիրներին նվիրված ամենամյա համաժողովը: 

Եռօրյա համաժողովի նստաշրջաններից մեկը նվիրված է ԵԱՀԿ անդամ երկրների տարածքում կոնֆլիկտային իրավիճակներին ու տարածաշրջանային անվտանգության վրա դրանց ազդեցությանը: Ուկրաինայի, Մերձդնեստրի խնդիրների հետ միասին համաժողովի մասնակիցները քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը: