Բավ է պառակտվել
20-06-2016 18:09

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Սարգսյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։

Ավելի վաղ gisher.news-ն տեղեկացրել էր,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնազրույց էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ այնուհետեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։