Բավ է պառակտվել
19-03-2015 11:16

ՌԴ-ի սև ցուցակներում ավելի քան 200 օտարերկրացի է հայտնվել

ՌԴ-ի սև ցուցակներում հայտնվել է ավելի քան 200 օտարերկրացի, ում կարող է արգելվել երկրի տարածք մուտք գործելը: Նրանցից շատերը հակառուսական տրամադրություններ ունեցող Եվրախորհրդի և ԱՄՆ-ի քաղաքական և հասարակական գործիչներ են: Հետագայում այդ ցուցակը կարող է ընդլայնվել: Ըստ որոշ տվյալների՝ ՌԴ դեսպանությունները արդեն ստացել են Ռուսաստանում որոշ ներդրումներ ունեցող այլ երկրների ռուսատյաց քաղաքացիների ցուցակը: ՌԴ ԱԳՆ-ում հրաժարվել են բարձրաձայնել «արգելված» քաղաքացիների անունները: Ինչպես հայտնի է դարձել այլ աղբյուրներից, ցուցակի մեծամասնություն ԱՄՆ քաղաքացինրն են կազմում: Ցուցակի առավել ազդեցիկ դեմքերից են ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Քերոլայն Աթկինսոնը, ԱՄՆ նախագահի օգնականներ Դենիել Փֆայֆերը և Բենջամին Ռոդեն, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացւցիչներ Հարի Ռիդը, Ջոն Մաքքեյնը և այլն: Տվյալ պահին այս ցուցակը իր բովանդակությամբ համապատասխանում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի սև ցուցակներին: Բացի այդ սույն ցուցակում դեռ առկա են «Մագնիտսկու օրենքի» կապակցությամբ ԱՄՆ քաղաքացիների՝ մարդու իրավունքների խախտմանը առնչվող գործիչների, դատախազնրի, դատավորների, զինծառայողների և գաղտնի ծառայությունների գործակալների անունները: ՌԴ պատժամիջոցների ցուցակը համալրվել է նաև այլ երկրների ներկայացուցիչների անուններով՝ օրինակ, ցուցակում են հայտնվել 13 քաղաքական գործիչ Կանադայից և Հունգարիայի 15 քաղաքացի: