Բավ է պառակտվել
11-01-2017 12:42

ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում

ՀՀԿ խորհրդի առաջիկա նիստում, որը կկայանա Սերժ Սարգսյանի` հունվարի 13-ին արձակուրդից վերադառնալուց հետո, ըստ էության, կուրվագծվի ՀՀԿ ցուցակի նախնական պատկերը, գրում է «Ժամանակ» թերթը։
«Հենց այս նիստից հետո ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի (ՀՀ արդարադատության նախարար) հարցը», - նշվում է գրառման մեջ։
Պարբերականը նշում է, որ ՀՀԿ կանայք դեմ են, որ տակավին նորաթուխ ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն, ով, ի դեպ, Հանրապետականի ներսում անցկացված հարցումներով էլ ամենաբարձր վարկանիշն ունի։
«Բացի այդ, Արփինե Հովհաննիսյանը վայելում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորությունը։ Հենց նրա պնդմամբ՝ ցուցակի առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը», – գրում է թերթը։