28-04-2015 10:46

ՌԴ-ում ցանկանում են խորհրդակցությունններ սկսել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի համագործակցության հարցով

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, որ եկել է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրման հարցով խորհրդակցությունների ժամանակը: «Մեր երկիրը բազմիցս նշել է երկու տարածաշրջանային միավորումների ապագա ինտեգրման հնարավորության մասին: Արդյո՟ք այժմ տեղին են նման ծրագրերը և կանխատեսումները: Արդյո՟ք դրանք ժամանակավրեպ չեն: Ոչ: Հենց այժմ այդ մասին կարելի է ոչ միայն երազել, այլ նաև բարձրաձայնել: Եկել է խորհրդակցությունների ժամանակը», - գրել է Նարիշկինը: Պետդումայի խոսնակի կարծիքով՝ Ռուսաստանը եղել է և կմնա եվրոպական ժողովուրդների հետ նույն ընտանիքում, իսկ վերջին 20 տարվա ընթացքում ԵՄ և Ռուսատանը այնպիսի պատկառելի փորձ են կուտակել, որ «դա հուզել է նույնիսկ նրանց, ովքեր ապրում են օվկիանոսի այն կողմում»: Ավելի վաղ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ասել է, որ սպասում է Ռուսաստանի կողմից Եվրախորհրդում անդամակցելուն: «Եթե դա Ձեզ դուր չի գալիս, համարեք, որ Եվրամիությունն է անդամակցելու Ռուսաստանի Դաշնությանը», - հայտարարել է Զեմանը: