24-04-2015 12:55

Ուկրաինայի Գերագույն ռադան 1 րոպե լռությամբ հարգել է Հայոց (տեսանյութ)

Ուկրաինայի Գերագույն ռադան մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկիի խոսքով՝ «այսօր ողբերգական օր է հայ ժողովրդի և ողջ մարդկության պատմության մեջ»։ «100 տարի առաջ այս օրը մի ամբողջ ազգի բնաջնջումը սկսվել է էլիտայի տեղահանմամբ։ Հայերն ու ուկրաինացիները կողք կողքի ապրել են դարեր շարունակ։ Հայն առաջինն է, որը մահացել է Արժանապատվության հեղափոխության ընթացքում»,- ասել է նա։