06-03-2015 14:11

ԲՀԿ նոր մամլո խոսնակ է նշանակել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ է նշանակվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Այդ կապակցությամբ Բաբայանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշել է, որ կուսակցության նորընտիր ղեկավարությունը այդ պաշտոնը իրեն է վստահել: Նա նաև կուսակցության համար այդ բարդ շրջանում աշխատելու իր պատրաստակամությունն է հայտնել: Բաբայանը իր երախտագիտությունն է հայտնել ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին և իր գործընկերներին վստահության համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել ԲՀԿ նախկին մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանին կատարած աշխատանքի և շնորհավորանքների համար: Նոր մամլո խոսնակը հույս է հայտնել, որ այսուհետ լրագրողները կտարածեն միայն հավաստի տեղեկություններ՝ այն ճշտելով կուսակցության պատասխանատու անձանց և անձամբ իր հետ: