09-08-2016 14:30

Սանկտ Պետերբուրգում անցկացվում է Պուտին- Էրդողան հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում գտնվող Ստրելնա բնակավայրի Կոնստանտինյան պալատում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: 
Նշենք, որ սա նախագահների առաջին հանդիպումն է Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններում ծագած ճգնաժամից հետո, որի պատճառ է հանդիսացել 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական Су-24 ռմբակոծիչի խոցումը: