Բավ է պառակտվել
04-05-2017 11:43

Ծառուկյանի կուսակցությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում

Խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում մոտ ժամանակներս լուրջ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, գրում է «Հրապարակ» թերթը:
«Չի բացառվում արտահերթ համագումարի անցկացումը: Ենթադրվում է կուսակցությունում մի շարք փոփոխություններ անել՝ այն ավելի ճկուն դարձնել, կրճատել քաղխորհրդի անդամների քանակը»,- ասված է հրապարակման մեջ:
Թերթի տեղեկություններով, նախատեսվում է նաև Գործադիր մարմին ստեղծել, որի անդամները նեղ կազմով կքննարկեն կարևորագույն հարցերը՝ դրանով իսկ բացառելով տեղեկատվության արտահոսքը: