26-12-2014 09:43

ԱԺ-ում լարված մթնոլորտ է

Տեղական «Հրապարակ»  պարբերականն այս համարում անրադառնում է  Հ Ազգայի ժողովում տիրող մթնոլորտին ու գրում. «ԱԺ-ում լարված մթնոլորտ է. աշխատակազմի ղեկավարն իր կանոններն է սահմանում, ներքին հակամարտություն կա կառավարության և Աժ ղեկավարների միջև, մյուս կողմից, Գալուստ Սահակյանի հրահանգը՝ նիստերին բացակա չլինի, նյարդայնացրել է որոշ էլիտար ՀՀԿ-ականների, այն աստիճան, որ նրանք բողոքի նոտա են հղել Սերժ Սարգսյանին՝ առ Գալուստ Գրիգորիչ, նաև «անհասկանալի» վարքագիծ են սկսել դրսևորել ՀՀԿ որոշ երիտասարդ պատգամավորներ, ինչի մասին նույնպես զեկուցվել է ՀՀԿ ղեկավարին: Ու հիմա բոլորն սպասում են «արբիտրի» քայլերին, ինչն ուշանում է: «Դժվար էլ Սերժ Սարգսյանն արձագանքի, կթողնի, որ իրար ուտեն»,- ասում են ՀՀԿ-ում»: