Բավ է պառակտվել
22-04-2015 12:15

Ավստրիայի խորհրդարանում 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Ավստրիայի խորհրդարանում 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը: 
«Մեկ րոպե լռություն Ավստրիայի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»,- գրել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը՝ հաղորդագրությունն ուղեկցելով Ավստրիայի խորհրդարանում արված լուսանկարով: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի բոլոր 6 քաղաքական ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտում են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանությունները՝ դրանք որակելով որպես «ցեղասպանություն»: Ի դեպ, այսօր նախատեսվում է, որ Ավստրիայի խորհրդարանի նիստում պաշտոնապես կհրապարակվի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևը: