Բավ է պառակտվել
05-04-2016 11:47

Ազգային ժողովը Ղարաբաղի հարցով դռնփակ լսումներ կանցկացնի

ԱԺ փոխնախագահը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ քննարկել է ԼՂ հարցի վերաբերյալ փակ քննարկումներ անցկացնելու պատգամավորների առաջարկը, և որոշում են կայացրել այսօր դռնփակ նիստ անցկացնել:
Քննարկմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ովքեր պատգամավորներին կներկայացնեն ստեղծված վիճակն ու հնարավոր լուծման տարբերակները:
Էդուարդ Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել ԼՂ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ, ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնել Հայաստանի քաղաքական ուժերին ու ժողովրդին՝ աջակցության ու միասնականության համար:
Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գտնվում է Արցախի բանակի վերահսկողության ներքո: