Բավ է պառակտվել
01-05-2015 08:37

Փարիզում կայացել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը

Նախօրեին Փարիզում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես գրել է Twitter-ի իր միկրոբլոգում ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, Ադրբեջանի արտգործանախարարի հետ իրենք քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գալիք հանդիպման հիմնական հարցերը: Հիշեցնենք, որ նախօրեին համանախագահները հանդիպել են ՀՀ ԱԳն ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: