Բավ է պառակտվել
30-04-2015 08:12

Համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ.Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Այսօր և վաղը Փարիզում կհանդիպեմ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար քայլերը քննարկելու նպատակով»,- գրել է Ուորլիքը։ Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվար Նալդբանդյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում։