Բավ է պառակտվել
31-01-2015 11:20

ՀՀ ընդդիմադիր դաշտում այլևս եռյակ գոյություն չունի.Տ.Կարապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը համոզմունք հայտնեց, թե ՀՀ ընդդիմադիր դաշտում այլևս եռյակ գոյություն չունի, կա միայն ժողովրդական շարժում, որն առաջնորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Ես այսօր փրկությունը տեսնում եմ Ծառուկյանի ղեկավարած համազգային շարժման մեջ, իսկ լիդեր այսօր կարող է լինել Ծառուկյանը»,- ասաց նա:
Ընդիմադիր գործիչը նշեց, որ իր տեղեկություններով հավաք է հրավիրելու, որին ինչպես արդեն հայտարարվել է, «Ժառանգությունը» չի մասնակցելու, ինչը իր կարծիքով սխալ է:
«Իրենք սխալ են անում, որ չեն մասնակցելու հավաքին, գնալով մանրանում են, Րաֆֆին միշտ ասում է, որ քանակը կապ չունի, բայց ունի, գնալով ծիծաղի առարկա են դառնում: Ծառուկյանը ունի ռեսուրս, չի ուզում, որ նեղ շրջանակները օգտվեն, ուզում է, որ ժողովուրդը օգտվի: Այսօր Ծառուկյանը պահի հանրահավաքներով, վաղը դնեն նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը, դե թող իրենք իրենց ուժերով կազմակերպեն, մարդաշատ դարձնեն, առաջ մղվեն»,- ասաց նա: