07-05-2015 08:10

ԱՊՀ երկրների հաջորդ վեհաժողովը տեղի կունենա 2015 թվականի հոկտեմբերին

ԱՊՀ երկրների հաջորդ վեհաժողովը նախատեսված է անցկացնել 2015 թվականի հոկտեմբերին: Այդ մասին հայտնեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Բացի այդ Ուշակովը հաղորդեց, որ ԱՊՀ գործող նախագահ է հանդիսանում Ղազախստանը: 2015 թվականի վեհաժողովի գլխավոր թեման է լինելու Մեծ Հայրենական պատերազմը և վետերանները: ԱՊՀ պետությունների ոչ պաշտոնական վեհաժողովը տեղի կունենա մայիսի  8-ին: