Բավ է պառակտվել
07-04-2015 09:53

«Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակներում և անդամների բնակարաններում խուզարկություններ են կատարվում

Ապրիլի 7-ին` 06:35-ի սահմաններում, «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ է եկել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչ, ովքեր ներկայացել են որպես Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ: Նրանք խուզարկություն կատարելու պահանջ են ներկայացրել: Միևնույն ժամանակ իրավապահները հրաժարվել խուզարկության թույլատրության վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնել «Հիմնադիր խորհրդարանի» փաստաբանին և արգելել են իրավաբանին և կազմակերպության ներկայացուցչին մուտք գործել շենք: Ներկայումս իրավապահ մարմինների խումբը գտնվում է «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Կարո Եղնուկյանի տանը: Հաղորդվում է այն մասին, որ այսօր բերման է ենթարկվել Ղարաբաղյան պատերազմի վետերան, «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Պավել Մանուկյանը, իսկ ներկայումս խուզարկություն է կատարվում Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի բնակարաններում: Այդ մասին հայտնել է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման քարտուղարությունը: