Բավ է պառակտվել
03-03-2015 12:06

Հայաստանի ԱԺ-ն սկսել է իր արտահերթ նիստը

Հայաստանի ԱԺ-ն սկսել է իր արտահերթ նիստը, որի նախաձեռնողը Հայաստանի կառավարությունն է: Նիստը բացել է ԱԺ նախագահ գալուստ Սահակյանը: ԱԺ արտահերթ նիստի օրակարգում են «Շահութահարկի մասին», ««Շրջանառության հարկի մասին», «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքների փոփոխությունների նախագծերը: Հիշեցնենք, որ առաջին երկու օրինագծերը բուռն արձագանք են առաջացրել պատգամավորների եւ հասարակության շրջանում: Հատկապես բուռն են անցել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որի շուրջ քննարկումները չեն դադարում արդեն մի քանի ամիս: Օրենքի նախագծի նոր խմբագրության մեջ վերջապես կառավարությունը հաշվի է առել փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված առաջարկները: