Բավ է պառակտվել
05-02-2015 15:48

ԼՂՀ-ում մեկնարկել է միջազգային պայմանագրերին անդամակցության գործընթացը

Նախորդ տարվա ավարտին՝ դեկտեմբերից Արցախի Հանրապետությունը սկսել է միջազգային պայմանագրերին միակողմանի միանալու գործընթացը: Օրենսդրությունում կատարվելիք փոփոխություններն արդեն մշակվում ու ձևակերպվում են: Օրինակ, Զբոսաշրջության վարչությունից, Արդարադատության նախարարություն են ներկայացրել հնագիտական և ճարտարապետական ժառանգության մասին միջազգային կոնվենցիաների վավերացման տեղեկանքը: ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի խոսքով՝ սա ևս մեկ խթան է զարգացնելու միջազգային համագործակցությունը: Նման քայլերով երկիրը քայլ առ քայլ մոտենում է իրավական ճանաչման գործընթացին: