22-12-2014 18:40

Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Մոսկվայում ՌԴ ԱԳՆ առանձնատանը բացվել է ՀԱՊԿ երկրների ԱԳՆ, ՊՆ նախարարների եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի համատեղ նիստը: «Մենք քիչ առաջ ավարտեցինք նիստը նեղ շրջանակում, մտքերի հանգամանալից փոխանակություն կատարեցինք մեր կազմակերպության գործունեության որոշ ասպեկտների մասով՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախաշեմին»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու հավելել. «Ավանդույթի համաձայն ռուսերեն այբուբենով նախագահությունն անցնում է Տաջիկստանին: Հաջողություն ենք մաղթում մեր տաջիկ բարեկամներին այդ գործառույթները կատարելիս»: Իր հերթին, Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովը ուշադրություն է դարձրել, որ ՀԱՊԿ-ն այս տարի Ռուսաստանի նախագահությամբ զգալի հաջողությունների է հասել: «Մեր նախագահությունն ուղղված կլինի ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնմանը, կազմակերպության հեղինակության բարձրացմանը»,-ասել է Ասլովը:v