12-05-2016 16:38

Մոսկվայում հաստատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը


Մոսկվայում հաստատում են մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը:
Նշվում է, որ հանդիպմանը կարող են ներկա լինել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արտգործնախարարները:
«Այո, Մոսկվայում հաստատում են նման հանդիպման հնարավորությունը: Այն նախապատրաստվում է երկու երկրների նախագահների և Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ»,- ասել է դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով մայիսի 16-ին նման հանդիպման հավանականության մասին լուրերը:
Ի դեպ, նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, որում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Վիեննայում: