11-02-2015 10:56

Մինսկում ավարտվեց Ուկրաինայի ճգնաժամի հարցերով խմբի բանակցությունների առաջին մասը

Այսօր ողջ ուշադրությունը սևեռված է Մինսկի վրա: Օրվա երկրորդ կեսին այնտեղ պետք է սկսվեն ուկրաինական ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունները: Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը կփորձեն կնքել այսպես կոչված «նորմանդական քառյակի»՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդները: Տվյալ հանդիպմանը նախորդել են Բեռլինում չորս երկրների դիվանագետների բանակցությունները, ինչպես նաև խմբի նոր նիստը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերջինս ավարտվել է երեկ՝ ուշ գիշերին,և, հվանաբար, կշարունակվի մինչև առավոտ: Առայժմ պարզ չէ, թե ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռքբերվել, քան որ հանդիպումը անցնում էր փակ դռներից այն կողմ: Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման հարցերով խմբի այս հանդիպումը Մինսկում առավել աշխույժ էր: Բանակցությունները տևել են ընդամենը շուրջ երեք ժամ, որից հետո կողմերը հրաժեշտ են տվել միմյանց: Առաջինը բանակցությունների սրահը լքել են Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման և Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը: Հեռանալուն պես նրանք միմյանց ձեռք սեղմեցին և նույնիսկ գրկախառնվեցին: Որոշ ժամանակ անց դուրս եկավ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Հայդի Թալյավինին: Վերջինը շենքը լքեցին Դոնեցկի և Լուգանսկի ինքնակոչ հանրապետությունների ներկայացուցիչներ Դենիս Պուշիլինը և Վլադիսլավ Դեյնեկոն: Նրանք միանգամից զգուշացրել են, որ մեծ քանակությամբ տեղեկություններ լրագրողներին չեն հայտնի: «Բանակցությունների այս մասի արդյունքը դարձել է այն, որ մենքփոխանցել ենք արձանագրության մեր մասը, որը ներառում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական կարգավորման միջոցների համապարփակ մասը: Խմբի կողմերը վերցրեցին փաստաթուղթը ծանոթանալու համար և ընդմիջումից հետո պատրաստ են տալ պատասխանը», - հայտնել է բանակցություններին Դոնեցկի հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը: Մասնակիցները չեն հայտնել, թե որքան կտևի ընդմիջումը: Նրանց խոսքով՝ ամեն ինչ կախված է մհուս բանակցող կողմերի, մասնավորապես, Ուկրաինայի պատրաստակամությունից: Բացառված չէ, որբանակցությունները կշարունակվեն նաև առավոտյան: «Խաղաղությունը անհնար է առանց քաղաքական կարգավորման: Մենք այդ ամենը անցել ենք դեկտեմբերին: Նախագծի հիմքում է հենց ռազմական և քաղաքական կարգավորումները, որոնք կարող են մեզ հնարավորություն ընձեռել արդյունք ստանալ», - համոզմունք է հայտնել բանակցություններին Լուգանսկի հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն: Քանի որ ողջ հանդիպումը անցել է փակ դռների հետևում, ոչ ոք չի կարող խոսել Դոնբասում խաղաղություն հաստատելու պայմանների մասին: Այնուամենայնիվ բանակցությունների ընթացքում ՏԱՍՍ լրատվականը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ կողմերը համաձայնեցրել են հրադադարի ռեժիմը, ծանր զինատեսակների նահանջի սխեման, քննարկել են Դոնբասի կարգավիճակը և տեղային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը: Ենթադրվում է, որ հանդիպման մասնակիցները պետք է գան ընդհանուր հայտարարի ևսմի շարք սկզբունքային կետերով: Դրանից հետո Մինսկում սպասվում է այսպես կոչված «նորմանդական ձևաչափով» հանդիպում: Բելառուսի մայրաքաղաքում սպասում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդներին: Բանակցող կողմերը պետքէ ներկայացնեն նախագահներին համաձայնեցված փաստաթուղթ: Նախօրեին Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է Ելիսեյանդղյակում այն մասին, որ ուղևորվում է Մինսկ խաղաղ կարգավորմանհասնելու վճռականությամբ: Ինչպես համոզվածեն բանակցությունների բոլոր մասնակիցները Դոնբասի ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական միջոցով: Միևնույն ժամանակ Պյոտր Պորոշենկոն զանգահարել է նախագահ Բարաք Օբամային: Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունից հայտնել են, որ խոսք է գնացել «նորմանդական քառյակի» այսօրվա հանդիպումից հետո հետագա քայլերի համաձայնեցման մասին: