Բավ է պառակտվել
13-02-2015 12:12

Մինսկում ընդունվել է 11 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը

Ուկրաինայում կարգավորմանը նվիրված Մինսկի բանակցությունները ավարտվել են. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ լրագրողների առջև: Ներկայացնում ենք «նորմանդական քառյակի»՝ Պուտինի, Պորոշենկոյի, Մերկելի և Օլանդի կողմից ընդունված պայմանավորվածությունների տեքստը, որը ստորագրվել է Զախարչենկոյի և Պլոտնիցկիի կողմից: Խաղաղության ծրագիրը բաղկացած է 11 կետից: Ներկայացնում ենք փաստաթղթի բովանդակությունը:

1. 2015 թվականի փետրվարի 15-ի 00.00-ից անհապաղ և համապարփակ հրադադար:

2. Երկու կողմերի ծանր զինատեսակների նահանջը հավասար տարածության վրա միմյանցից առնվազն 50 կմ և առավելագույնը 140 կմ անվտանգության գոտի ստեղծելունպատակով ( «Торнадо-с»-ի, «Ураган»-ի, «Смерч»-ի համար և այլն): Ուկրաինական զորքերի համար՝ փաստացի շփման գծից Զինյալների համար՝ սեպտեմբերի 19-ին Մինսկի հռչակագրով ամրագրված շփման գծից: 

3. ԵԱՀԿ ուժերի աջակցությամբ հրադարի դիտարկման և զինատեսակների նահանջի ապահովում:

4. Նահանջի հաջորդ օրը սկսել երկխոսություն ուկրաինական օրենսդրությանը համապատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում տեղական ընտրությունների անցկացման վերաբերյալ:

5. Ապահովել ներում և համաներում՝ Դոնբասի իրադարություններին առնչվող անձանց հետապնդումը արգելող օրենք ընդունելու միջոցով:

6. Ապահովել բոլոր պատանդների ազատությունը:

7. Ապահովել հումանիտարօգնության անվտանգ մուտքը:

8. Որոշել Դոնբասի և Ուկրաինայի միջև սոցիալական և տնտեսական կապերի լիարժեք վերակգման ճանապարհները՝ ներառելով թշակների և այլ նպաստների վճարումը: Հարկման վերականգում Ուկրաինայի իրավական դաշտի շրջանակներում:

9. Ուկրաինայի պետսահմանի վերահսկման լիարժեք վերականգնում հակամարտության ողջ գոտում, որը պետք է ավարտվի մինչև 2015 թվականի ավարտը սահմանադրական բարեփոխում անցկացնելու պայմանով, որը կապահովի Դոնեցկի և Լուգանսկի ապակենտրոնացումը:

10. Բոլոր օտարերկրյա զինված խմբավորումների, զինտեխնիկայի և զինյալների տարհանում Ուկրաինայի տարածքից ԵԱՀԿ վերահսկման ներքո:

11. Սահմանադրական բարեփոխման անցկացում նոր սահմանդրությունը ուժի մեջ մտնելու պայմանով մինչև 2015 թվականի ավարտը Լուգանսկի և Դոնեցկի շրջանների ապակենտրոնացման պայմանով, ինչպես նաև վերջիններիս հատուկ կարգավիճակը հաստատող հատուկ օրենսդրության ընդունում: Ավելի ուշ հայտնի է դարձել այն մասին, որ ծրագրում կա ևս երկու կետ՝

 

-Տեղական ընտրություններին առնչվող հարցերը պետք է քննարկվեն և համաձայնեցվեն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների հետ: Ընտրությունների դիտարկման համար նախատեսվում է հրավիրել ԵԱՀԿ-ն:

-Ակտիվացնել եռակողմ կոնտակտային խմբի գործունեությունը:

Ելույթ ունենալով լրագրողների առջև՝ Վլադիմիր Պուտինը ճշտել է. «Փաստաթղթերից մեկը ստորագրվել է հենց այս պահին. Այդ փաստաթուղթը ստորագրված է Մինսկի կոնտակտային խմբի կողմից և կոչվում է «Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը ուղղված միջոցները: Նմանմի բան: Իսկ երկրորդ փաստաթուղթը չի ստորագրվել: Այն տվյալ գործընթացին աջակցելու մասին Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահների, Ձեր խոնարհ ծառայի և Գերմանիայի կանցլերի հայտարարությունն է»: Բացի այդ Գերմանիան և Ֆրանսիան խոստակցել են տեխնիկական աջակցություն ցուցաբերել հակամարտության գոտում բանկային համակարգի վերականգման համար, հավանաբար, սոցիալական վճարումների իրականացմանը աջակցելու նպատակով ստեղծված միջազգային մեխանիզմի միջոցով: իրենց համատեղ հայտարարությունում Պուտինը, Պորոշենկոն, Օլանդը և Մերկելը հայտարարել են, որ մտադիր են ամրապնդել ԵԽ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը, աջակցում են էներգետիկայի հարցով եռակողմ բանակցությունների շարունակությանը և միևնույն ժամանակ քայլեր ձեռնարկել «ձմեռային գազային փաթեթի» զարգացման ուղղությամբ: Բացի այդ «քառյակի» առաջնորդները պայմանավորվել են մոտ ժամանակներս քննարկել Ուկրաինայի և ԵԽ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման կապակցությամբ առաջացած Կրեմլին անհանգստացնող հարցերը: