20-05-2016 10:37

ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Աստանայում Սարգսյան-Պուտին հանդիպումը

ԵՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում հնարավոր է Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին Մոսկվայում հայ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին։ Նրա խոսքով՝ մայիսի 31-ին Աստանայում երկու նախագահների շփումը բացառված չէ։ «Մեր պետությունների ղեկավարները անհրաժեշտության դեպքում ամեն անգամ շփվում են, և ոչ մի կազմակերպչական խոչընդոտ չի ծագում»,- ասել է նա։ Նշենք, որ ԵՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Ղազախստանի մայրաքաղաքում։