26-05-2015 08:45

Ադրբեջանը պետք է կողմնորոշվի.ԼՂՀ ԱԳՆ

«Ադրբեջանը պետք է կողմնորոշվի. շարունակել առաջնորդվել պատրանքներով կամ իրական քայլեր ձեռնարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ ընդունելով առկա իրողությունները»,- գրված է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Թվիթերի էջում՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի արած հայտարարության: Ադրբեջանի ԱԳՆ-ն մայիսի 21-22-ը Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից երկրների եզրափակիչ հռչակագրի մասով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ակնկալում է, որ Եվրամիությունն անվերապահորեն կհետևի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին։