Բավ է պառակտվել
03-04-2015 15:13

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները քննարկել են ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 31-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ընթացիկ տարվա ավարտին Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Ինչպես հայտնել են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունում, համանախագահները իրենց գնահատականը տվեցին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին և նշեցին վերջին շրջանում կողմերի հետ դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը: Համանախագահները նաև քննարկեցին տարվա ավարտին նախագահների հանդիպման հնարավորությունը ևհամապարփակ խաղաղ համաձայնագրի կնքման համար անհրաժեշտ կողմերի ներգրավվածությունը բանակցությունների մեջ: