Բավ է պառակտվել
16-04-2015 09:46

ԵԱՀԿ ՄԽ-ն նախապատրաստում է ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: Այդ մասին հայտարարեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեքութան: «Ղարաբաղյան հակամարտությունը հումանիտար հետևանքներ ունի: Զրույցի ընթացքում մենք դրա ականատեսը դարձանք: Թեև ԼՂ հակամարտությունը սառեցված են համարում, սակայն իրականում դա այդպես չէ: Շփման գծում ամեն օր մարդկային զոհեր են լինում», – ասաց դեսպանը: Սեքութան նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ մշտական կապի մեջ են: «Նրանք փորձում են կազմակերպել նախագահների հանդիպումը: Հիմնական նպատակը կողմերը բանակցությունների սեղանի մոտ նստացբելը և հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելն է», - ասաց դիվանագետը: