01-04-2015 14:17

ԵՄ և Հայաստանը հավանաբար մայիսին պայմանագիր կստորագրեն

ԵՄ և Հայաստանը հավանաբար պայմանագիր կստորագրեն մայիսին՝ Արևելյան գործընկերության երկրների վեհաժողովի շրջանակներում: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ դա բավականին լուրջ փաստաթուղթ կլինի, որում կամրագրվեն Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները: Թեև տվյալ փասաթուղթը չի կոչվելու ասոցացման համաձայնագիր, այն իր էությամբ այդպիսինը կլինի, սակայն առանց տնտեսական մասի: Նա խոստովանեց, որ մինչև այդ անհրաժեշտ կլինի որոշակի տեխնիկական հարցեր լուծել, այդ թվում նաև համաձայնեցնել սեփական քայլերը Ռուսաստանի հետ, սակայն նման փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը մեծ է: Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ անկախ նրանից, թե կստորագրվի այդ փաստաթուղթը, թե ոչ, Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ կշարունակվեն: Դրա համար բազում պատճառներ կան, որոնց թվում է նաև ԵՄ-ի հետ համագործակցության համար օրենսդրական բազայի առկայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Եվրամիությունը Հայաստանի խոշոր առևտրային գործընկերն է: