Բավ է պառակտվել
20-11-2015 16:51

Օլանդը Պուտինի հետ քննարկելու է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարին վերաբերող հարցեր

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն աշխատանքային այցով լինելու է Մոսկվայում՝ ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար: Տեղեկատվությունը հաստատել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Երկրների ղեկավարները քննարկելու են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը: Ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտարարել էր, որ Ֆրանսուա Օլանդը նոյեմբերի 24-ին մեկնելու է Վաշինգտոն, նոյեմբերի 26-ին՝ Մոսկվա: