Բավ է պառակտվել
09-08-2016 17:18

Կրեմլը տեղեկացրել է թե ինչ են քննարկելու Ռուսաստանի և Հայաստանի նախագահները

Կրեմլի մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Մոսկվայում կայանալիք հանդիպման վերաբերյալ:

Սարգսյանը կլինի Ռուսաստանի մայրաքաղաքում օգոստոսի 10-ին:

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն քաղաքական, տնտեսական ինչպես նաև մարդասիրական ոլորտներում հարաբերությունները, նաև կքննարկվեն եվրազիական տարածաշրջանում ինտեգրացիոն ընթացքները», - ասվում է Կրեմլի կայքում:

Սպասվում է նաև միջազգային և տարածաշրջային խնդիրների լուծման վերաբերյալ գաղափարների փոխանակում:

Պուտինի հանդիպումը Սարգսյանի հետ կկայանի անմիջապես Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո՝ օգոստոսի 8-ին և 9-ին: