20-04-2015 11:16

Պուտինը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ապրիլի 24-ին այցելել Երևան և մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Այդ մասին տեղեկացնում է՝ վկայակոչելով Կրեմլի լրատվական ծառայությանը: «Այցելության շրջանակներում կկայանա Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ ենթադրվում է, որ կքննարկվի երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա մի շարք հարցեր, այդ թվում՝ ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության, տարածաշրջանային ու միջազգային թեմաներին վերաբերող»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի, նշվում է նաև, որ ՌԴ նախագահի այցելությունը կայանալու է ՀՀ նախագահի հրավերով: