Բավ է պառակտվել
10-11-2016 14:48

ՌԴ Պետդումայի պատգամավորներին կտուգանեն բացակայությունների համար

ՌԴ խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Սերգեյ Նևերովը հայտնել է, որ Պետդումայի կանոնակարգում շուտով կհայտնվեն փոփոխություններ, որոնց համաձայն՝ պատգամավորներին կտուգանեն լիագումար նիստերին անհարգելի պատճառով չներկայանալու համար:

«Ընդունվել է բոլոր խմբակցությունների կողմից կոնսոլիդացված որոշում, որ Պետդումայի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ են արվելու, որոնց համաձայն՝ պատգամավորներին կտուգանեն լիագումար նիստերին անհարգելի պատճառով չներկայանալու համար: Ցանկացած բացակայություն կհանվի աշխատավարձից»,- ասել է Նևերովը: