Բավ է պառակտվել
22-04-2015 16:26

Պետդումայում մտադիր են Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն ընդունել

Ռուսաստանի Պետդուման ապրիլի 24-ին կարող է հայտարարությամբ հանդես գալ Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կսպակցությամբ: Այդ մասին հայտնեց Պետդումայի ներքին պալատի ԱՊՀ, հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Նրա խոսքով՝ նա նախապատրաստում է փաստաթղթի տեքստը և մտադիր է այն ուսումնասիրման ներկայացնել: «Մենք առաջարկելու ենք ընդունել հայտարարությունը ուրբաթ՝ ապրիլի 24-ին, Պետդումայի նիստի ժամանակ», - պարզաբանեց նա: Ինչպես նշեց կոմիտեի ղեկավարը, հայտարարության նախագծում, մասնավորապես, Պետդումային կառաջարկվի «խորին ցավակցություն հայտնել եղբայրական Հայաստանին Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձություններից տուժած այլ ժողովուրդներին»: «Մեր կարծիքով՝ պատմության բարդ հարցերը հարկավոր է լուծել խաղաղ միջոցներով, այդ թվում նաև դիվանագիտական ջանքերով հանուն մոլորակում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման», - հավելեց Սլուցկին: