07-07-2016 15:18

ԵԽ-ն հավանություն է տվել ԵՄ–ի հետ Ուկրաինային անվիզա ռեժիմ տրամադրելուն

Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ–ի հետ Ուկրաինային, Վրաստանին և Կոսովոյին անվիզա ռեժիմ տրամադրելու որոշմանը, հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Ուկրաինան Եվրոմայդանից հետո մեծ քայլ առաջ է կատարել դեպի եվրոպական ճանապարհը։ Նա պայքարել է եվրոպական ընտրության եւ եվրոպական ժողովրդավարական արժեքների համար։ Ուկրաինան, անխոս, հաջող կատարել է բոլոր չափանիշները, որոնք անհրաժեշտ են հնարավորինս արագ անվիզա ռեժիմ ստանալու համար»,– ասել է Ուկրաինայի հարցով զեկուցող Յացեկ Սարիուշ–Վոլսկին։
Կողմ է քվեարկել 42 պատգամավոր, 3-ը՝ դեմ, 6-ը՝ ձեռնպահ են մնացել։