Բավ է պառակտվել
03-02-2016 10:52

18 տարի առաջ այս օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց (տեսանյութ)

1998 թվականի փետրվարի 3-ին հրաժարական ներկայացրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` հանրությանը հղելով 3 րոպեանոց տեսաուղերձ: «Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ: Նկատի ունենալով , որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականի մասին»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեսանյութում Լևոն Տեր-Պետրոսյանը հավատացնում է, որ եթե ընդունել է նման որոշում, ապա այլընտրանքը պետության համար համարել է ավելի վտանգավոր: Իր ելույթի վերջում ՀՀ առաջին նախագահը հայցում է հանրության ներողամտությունը` չարածի ու սխալների համար: