Բավ է պառակտվել
11-11-2015 11:12

Էստոնիայում առանց Ռուսաստանի գլոբուսներ են վաճառվում

Էստոնիայի մանկական խանութներում վաճառքի են հանվել երեխաների համար նախատեսված գլոբուսներ, որոնց վրա նշագրված չէ Ռուսաստանը: Հաղորդվում է, որ խանութում գլոբուսների երկու տեսակներ կան` ռուսական և էստոնական լեզուներով: Չնայած նույն նախագծմանը, խաղալիքների երկրները միմյանցից տարբեր են: Այսպիսով, գլոբուսի«ռուսական տարբերակում» նշված են Մոսկվան և Կրեմլը, իսկ Եվրասիան  նշվում է որպես մեկ մայրցամաք: Բացի այդ, որոշ եվրոպական տարածքներում պատկերված են անտառներ կամ ոչինչ: Իսկ «Էստոնական»գլոբուսում Ռուսաստանը ընդանրապես չի սահմանվում, իսկ Եվրասիան բաժանվում է Եվրոպայի եւ Ասիայի, որպես երկու տարբեր աշխարհամասեր: Աշխարհագրական տարբերությանը  ուշադրություն է դարձրել խմբագրության ընթերցողներից մեկը: «Էստոնիայի երեխաների համար նախատեսված խաղալիքից Ռուսաստանի հետքը կորել է:  Հսկայական մակերեսով  տարածքը, որի վրա ըստ գլոբուսի մյուս տարբերակի ձգվում է ռուսական հողը, որեւէ նշան կամ տեսարժան վայր չկա», - զարմացել էր խմբագրությանը նամակ գրած ընթերցողը: