Բավ է պառակտվել
17-03-2017 11:12

Երևանում դաժան ծեծի է ենթարկվել «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածուն


Նախօրեին գիշերը դաժան ծեծի է ենթարկվել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի N2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ցուցակով առաջադրված Վահան Կարապետյանը, այս մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Նույն ընտրատարածքում առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի գլխավորած բանդան, բացի Վահան Կարապետյանից ծեծի է ենթարկել նաև մի քանի այլ մարդկանց, և ջարդել մի քանի ավտոմեքենա»,- նշված է հրապարակման մեջ։
Թերթը հայտնում է, որ ներկա դրությամբ Վահան Կարապետյանը, ով ավելի հայտնի է « Չերիի Վահան» մականվամբ, գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։
«Նրա մոտ ոչ մեկի չեն թողնում: Գագիկ Ծառուկյանն իր տղաներին հանձնարարել է՝ փնտրել և ամենախիստ ձևով պատժել մեղավորներին ։ Վիճակը պայթյունավտանգ է»,- գրում է թերթը: