10-05-2018 15:06

«Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամներն պահանջում էն քաղաքապետի հրաժարականը

 

«Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի առջև ու պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Նախաձեռնության կազմակերպիչների խոսքով՝ Տարոն Մարգարյանը պետք է հետևի Սերժ Սարգսյանի օրինակին ու ինքնակամ հեռանա զբաղեցրած պաշտոնից:

«2011 թվականից Երևանի քաղաքապետն է, ու երբևիցե հաշվետու չի եղել, պատասխանատու չի եղել Երևանի քաղաքացիներին: Հնարավորություն ենք ընձեռում այսօր իջնել, կանգնել երևանցիների առջև և պատասխանել նրանց հարցերին», - ասում էր ցուցարարներից մեկը:

Հավաքվածները վանկարկում էին «Տարոն, իջի՛ր»:

Նախաձեռնության անդամները քաղաքապետարանի բակում հնչեցնում էին այն պատճառները, որոնք իրենց փողոց են հանել՝ պահանջելու հանրապետական Տարոն Մարգարյանի ու ավագանու ՀՀԿ խմբակցության հրաժարականը՝ վանկարկելով՝ «ո՛չ ապօրինի շինարարությանը», «ո՛չ բանդաներով բռնությանը», «ո՛չ բյուջեի մսխմանը», «արժանապատիվ տրանսպորտ», «արժանապատիվ կյանք»:

Ավագանու «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցության մի քանի ադնամներ դուրս եկան ու միացան ակցիայի մասնակցիներին: «Ելք» խմբակցության ղեկավար դավիթ Խաժակյանն ու «Երկիր Ծիրանի»-ի նախագահ Զարուհի Փոստանջյանը վստահ են, Տարոն Մարգարյանն այլընտրանք չունի ու պետք է հրաժարական տա

Խաժակյանն ասաց․ - «Ես նույնիսկ կարծում եմ, որ մեր հնչեցրած պահանջն արդեն ուշացար էր, Տարոն Մարգարյանի հրաժարականը առօրեական էր արդեն ամսի 23-ից [ապրիլի] սկսած, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո»:

«Մենք պետք է պահանջենք, որ այս ավագանին լուծարվի, և նշանակվեն արտահերթ ընտրություններ, որովհետև այս մարմինը ապօրինի գործող մի մարմին է», - նշեց Փոստանջյանը: