Բավ է պառակտվել
30-08-2016 10:46

Քննարկվել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության հեռանկարները

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վաշինգտոնի Կարնեգի հաստատության նախագահ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին և Տավիտյան հիմնադրամի ղեկավար, բարերար Ասո Տավիտյանին։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության հեռանկարներին։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։