Բավ է պառակտվել
14-10-2016 13:13

Երևան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում Լուկաշենկոյին դիմավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստան է ժամանել` մասնակցելու hոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նկատի առնելով, որ 2016-2017թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունը կստանձնի Բելառուսի Հանրապետությունը, Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել նրա նախագահության շրջանում՝ նստաշրջանների միջև ընկած հաջորդ ժամանակահատվածում:

Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն նաև Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ: