Բավ է պառակտվել
15-08-2016 19:14

Երևան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ղեկավարած պատվիրակությունը: Այս մասին հայնտում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել նաեւ Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի, Ղրղզական հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դույշենբիևի, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի, Բելառուսի հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենենատ Անդրեյ Ռայկովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունները: